«Զիլ»-ով հանդերձ բերման են ենթարկվել 2 նորաշենցիներ․ բեռնատարում 320 գրամից ավելի թմրանյութ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Հունվարի 27-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Արաբկիրի ոստիկանները տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Արտաշատի բաժնի գործընկերների հետ:
Նույն օրը Նորաշեն գյուղից «Զիլ» մակնիշի բեռնատարով հանդերձ Արտաշատի բաժին բերման ենթարկվեցին Արմավիրի մարզի երկու բնակիչ՝ 76 և 51 տարեկան:

76-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ նմանատիպ զանգվածով ապակյա տարա՝ 320 գրամ քաշով:

Ըստ 76-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ