Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը ճանաչվել է «Տարվա ստորաբաժանում»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված համակողմանի աշխատանքի և ընթացակարգային դիտարկումների արդյունքում, նախորդ տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշների համեմատական վերլուծությամբ, 2021 թվականի «Տարվա ստորաբաժանում» է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը:



Ըստ համապատասխան հանձնաժողովի կողմից հրապարակված ցուցանիշների՝ հիշյալ ստորաբաժանման վարույթը 2021 թվականին կազմել է 1733 քրեական գործ, որոնցից 211 գործ ուղարկվել է դատարան, 314 քրեական գործի վարույթ կարճվել է: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ընթացք է տրվել 1645 քրեական գործի, որը կազմում է վարույթի գործերի 94.9%-ը:

--00--ԿԿ