Տեսականորեն պետք է շրջանառվեր թեկնածությունս, բայց դրա մասին խոսենք վաղը. Վահագն Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցի շրջանակում, անդրադարձել է ՔՊ-ի կողմից իր՝ ՀՀ նախագահի թեկնածուն լինելու խոսակցություններին։

«Դեռևս այս պահին չկա ՀՀ ԱԺ նախագահի որոշում, որում դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, էդ խոսակցությունները պետք է տեղի ունենան վաղը, և գեղեցիկ չի լինի, որ էսօր որևէ մեկնաբանություն անենք, որովհետև մարդը դեռ հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնել»,-ասել է նա։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ առաջարկ եղե՞լ է, Վահագն Խաչատրյանը պատասխանել է․ «Տեսականորեն պետք է շրջանառվեր, պարզ ասեմ ձեզ՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կան՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև էսօրվա նախարար։ Էդ պայմանններում ոնց որ թե կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։