Կենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

տռռեգտեռգ

Կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ Տաշքենդի կենդանաբանական այգում, գիշատիչը չի վնասել երեխային, աղջիկը տուժել է միայն շուրջ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով։ Հայտնել է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:

«Այսօր՝ հունվարի 28-ին, շուրջ 12.00-ին երիտասարդ կինն անհայտ դրդապատճառով նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ հանրության ներկայությամբ»,-ասվում է կենդանաբանական այգու Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ կովկասյան գործ արջ Զուզուն հետեւել է կնոջ գործողություններին մետաղյա ճաղավանդակի հակառակ կողմից, այնուհետեւ դանդաղ մոտեցել աղջկան, հոտոտել եւ հեռացել է: «Կենդանաբանական այգու աշխատակիցները տարել են արջին դեպի վանդակի ներքին հատվածը: Աղջիկը տուժել է միայն շուրջ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով»,-պարզաբանել են կենդանաբանական այգում:

--00--ՍԳ