Մեր բանակը մնաց 94-ի հաղթանակների տիրույթում՝ այդպես էլ չանցնելով 2020-ի մարտահրավերների տիրույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Մեր բանակը մնաց 94-ի հաղթանակների տիրույթում՝ այդպես էլ չանցնելով 2020-ականների մարտահրավերների տիրույթ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Բադալյանի համոզմամբ, տարիներ շարունակ մենք տնայնագործական պաթետիկ վերաբերմունք ենք ունեցել բանակի նկատմամբ, բայց պետական մոտեցում երբեք չենք ցուցաբերել, առաջինը միգուցե անկեղծ է եղել, բայց ոչ երբեք իրական։

Բադալյանի կարծիքով, ինստիտուցիոնալ տեսանկյունից մենք չունենք վերականգնման պոտենցիալ, քանի որ կա պետական կառավարման արդյունավետության խնդիր։ 

Մանրամասները՝ տեսանյութում։