Օդի պաշտպանության առումով թերանում ենք, ուշանում․ Վարդենիսում զոհերը Բայրաքթարից էին․ Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Պատերազից մեկ տարի հետո պետք է արդեն ունենայինք հնարավորություն չարաբաստիկ «բայրաքթարների» դեմ պայքարելու, օդի պաշտպանության առումով թերանում ենք: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակի առթիվ Եռաբլուրում լրագրողներին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: 

«Եթե նախորդ պատերազմում մեր պարտության հիմնական պատճառն օդից անպաշտպան լինելն էր, և մեր պաշտոնյաներն էլ որոշ առումով արդարանում են դրանով, որ պարտվեցինք, որովհետև համապատասխան սպառազինություն չունեինք, հիմա՝ մեկ տարի անց, ես չէի ուզենա, որ նոր պատերազմի դեպքում ասեինք՝ օդը պաշտպանված չի: Անգամ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մեր զինվորները Վարդենիսում պինդ դաս էին տվել, և մենք էլի զոհեր ունեցանք «բայրաքթարների» պատճառով», - ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ 

Տեսանյութեր