Փառք ու պատիվ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար տվածներին․ ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Բանակի օրը։

«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։

Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար:

Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»,-նշված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։

նկար

--00—ԼՄ