Էրդողանն ԱԱԽ նիստի ժամանակ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների հարցը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

էրդողան

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է առաջիկայում Հայաստանի հետ հարաբերություններում ձեռնարկվելիք քայլերը։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում կարևորել է Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործումը` կողմերի, առաջին հերթին` Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերի միջոցով:

--00--ԱՀ