Ադրբեջանը Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայաններ է կառուցելու

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

լաչին

Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի հետ աշխատում է Զանգելանի և Լաչինի օդանավակայանները շահագործման հանձնելու համար։

Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ օդային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։

«Վարանդայի (Ֆիզուլիի) օդանավակայանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայանների կառուցման համար», - նշել է նա։

--00—ՄՀ