Խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

Աղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է։ Այս մասին նշված է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունում։

«Մասնավորապես, խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ, ինչը կատարվում է այդ նպատակով հատուկ ընտրված կոնկրետ դատավորների միջոցով։

Արձանագրում ենք նաև, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը վաղուց ոչ թե որպես խափանման միջոց է կիրառվում, այլև՝ որպես պատիժ։

Տեղեկացնում ենք, որ վերջին անգամ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարարցնելու հանձնարարությունը տրված է եղել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, ով ակնհայտ անհիմն և ապօրինի կարգով երկարացրել է այն։ Այդ ապօրինի որոշման դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի մերժման հանձնարարությունը տրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։

Հատկանշական է, որ այս անունները ոլորտի հետ նույնիսկ չնչին առնչություն ունեցող ցանկացած անձի մոտ արդեն իսկ ասոցացվում է ակնհայտ անհիմն և անօրինական դատական ակտերի հետ և գլխավորում են «կալանք տվող դատավորների» առաջին տասնյակը։
Անվիճելի է, որ այս դատավորները հատուկ են նշանակվել որպես Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործը քննող դատավորներ, որպեսզի

Աղվան Հովսեփյանը հնարավորինս երկար պահվի կալանքի տակ։

Հենց այս հատուկ նշանակումները հիմնավորելու նպատակով էլ ինչպես Դավիթ Արղամանյանից, այնպես էլ Արմեն Դանիելյանից պահանջել ենք, որպեսզի դատարանի նախագահից պահանջեն և ներկայացնեն այն համապատասխան ապացույցը (փաստական տվյալը), որը հաստատում է, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն իրենց է մակագրվել օրենքով սահմանված կարգով՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, որով էլ ապահովվել է դատավորի պատահական ընտրության սկզբունքը, այլ ոչ թե դատարանի նախագահն ինքն է իր սուբյեկտիվ ցանկությամբ որոշել, որ հենց այդ դատավորները պետք է քննեն գործը։
Իհարկե, երկու դատավորն էլ ապօրինի կերպով մերժել են մեր այդ միջնորդությունները, քանզի ակնհայտորեն քաջատեղյակ էին, որ այդ գործերն իրենց մակագրվել է օրենքով սահմանված կարգերի կոպիտ խախտմամբ, ուստի նախընտրել են թույլ տալ Աղվան Հովսեփյանի՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքի կոպտագույն խախտում, քան, թե գոնե փորձեն դատարանի նախագահից պարզել այդ տեղեկատվությունը (նույնիսկ համարձակություն չեն ունեցել այդ տեղեկատվությունը պարզելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել)։

Վերը նշվածից ելնելով երկու դատավորին էլ ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, որում, ի թիվս այլնի, նշել ենք նաև, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործերն իրենց՝ դատավորնների ազգանուննների այբբենական կարգով պատահական ընտրութանբ սկզբունքի պահպանմամբ մակագրված չլինելու պայմաններում իրենք չեն կորաղ համարվել «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»։

Երկու դատավորն էլ մերժել են ինքնաբացարկի միջնորդությունները, որպեսզի ավարտին հասցնեն հանձնարարությունների անխափան իրականացումը։

Արմեն Դանիելյանը վերաքննիչ բողոքի քննությունը նշանակել է 2022 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 09։30-ին, սակայն փաստաբանական թիմը, որպես վերը նշված ապօրինությունների դեմ բողոքի արտահայտում, չի մասնակցելու վերաքննիչ բողոքի քննությանը, քանզի անիմաստ ենք համարում Արմեն Դանիելյանի նախագահությամբ դատական նիստին մասնակցությունը։

Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմը երկու դատավորին էլ կարագապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումներ կներկայացնի համապատասխան մարմիններին»,- նշված է հաղորդագրությունում։

--00--ՍԳ