Աշխատանքներ կիրականացվեն 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում ընդունել է որոշում՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենքերի շինությունների քանդման գործընթացն իրականացնելու անհրաժեշտությամբ։

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական շենքերը։

Ներկայումս նախատեսվում է աշխատանքներ իրականացնել թվով 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ։ Ըստ փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտ է, որպեսզի առկա շենքերի տեղը կառուցվեն նոր, ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան և 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դիմակայուն դպրոցական շենքեր։

--00--ՍԳ