Օրենսդրությամ նախատեսված չէ QR կոդերի սքանավորման պահանջ․ ԱՏՊԳ-ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

կոդ

Սույն խորհրդատվությունը հիմնված է ՀՀ առողջապահության նախարարություն կողմից Գործակալության հարցման շրջանակում ներկայացրած տեղեկությունների, քննարկումների, օրենսդրության ուսումնասիրության եւ Armed հավելվածում տվյալների հասանելիության հետ կատարված փոփոխությունների վրա. տեղեկացնում են անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից (ԱՏՊԳ):

Ըստ այդմ, օրենսդրությամբ (մասնավորապես, նախարարի համապատասխան հրամանով) նախատեսված չէ QR կոդերի սքանավորման պահանջ, ինչը նշանակում է, որ տնտեսվարողների կողմից քաղաքացիներին QR կոդերը սքանավորելու պահանջ ներկայացնելն անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի առերեւույթ խախտում է։

Այլ կերպ ասած’ տնտեսվարողներն իրավունք չունեն առողջապահության նախարարի հրամանի հիմքով հաճախորդներին ներկայացնել Armed հավելվածում QR կոդը սքանավորելու պահանջ։ Ինչ վերաբերում է QR կոդերի սքանավորման արդյունքում Armed-ում որոշ անձնական տվյալների ապանձնավորմանը, ապա դա ինքնին չի նշանակում, որ որեւէ տնտեսվարող իրավունք ունի սքանավորել QR կոդը. դա տվյալների անվտանգության ապահովման միջոցառում է, որն իրականացվել է ինչպես քննարկվող, այնպես էլ այլ հնարավոր դեպքերում տվյալների հասանելիությունը դրա իրավունքը չունեցող անձանց համար որոշակիորեն կանխելու նպատակով։

 --00—ՄՀ