10 հոգանոց պատվիրակություն է մեկնում ԱՄԷ՝ մասնակցելու «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 10 հոգանոց պատվիրակություն է մեկնում Արաբական Միացյալ Էմիրություններ:

Որոշման մեջ ասվում է;

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի օրերին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունվարի 29-31-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները

կատարել՝

1) Վահան Քերոբյանինը, Արայիկ Խզմալյանինը, Ռոբերտ Խաչատրյանինը, Սիսիան Պօղոսեանինը (բացի ճանապարհածախսից) և Գայանե Անտոնյանինը՝

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Օհանեսյանի, Արամ Վարդանյանի, Ալինա Եղիազարյանի և Գոհար Գալյանի գործուղման ծախսերը կատարվելու են

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին, իսկ Սիսիան Պօղոսեանի ճանապարհածախսը կատարվելու է «Շարմ հոլդինգ» ընկերության հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ

գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

--00--ՍԳ