42-ամյա գետազատցու խուզարկությամբ 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գետազատ գյուղի 42-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում:

Հունվարի 25-ին բաժնի քրեական հետախույզների ու ԱԳ և ԸԲԿԲ-ի ծառայողների համագործակցության արդյունքում կասկածվողը Գետազատ գյուղից բերման ենթարկվեց: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։

Նշանակվել է փորձաքննություն։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ