Ի՞նչ է իրականում ասել Չավուշղլուն Փաշինյանի, Միրզոյանի և Ռուբինյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Քաղաքական

«Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը լուր էր տարածել, թե Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա:

Իրականում, այդ լուրը կեղծ է, ինչպես նաև կեղծ է այն լուրը, թե ըստ Չավուշօղլուի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը մեկնելու են Անթալիայի դիվանագիտական ֆորում:

Ստորև ներկայացնում ենք Չավուշօղլուի խոսքի սղագրությունը:

«Հայաստանի ԱԳ նախարարին և հատուկ ներկայացուցիչ Ռ. Ռուբինյանին հրավիրել ենք: ԱԳ նախարարի անունը, գիտեք Արարատ Միրզոյան է: Օրերս Փաշինյանն ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

--00--ԿԿ