Նոր արգելապատնեշներ՝ ծաղկամանները փոխարեն․ նպատակը հետիոտների անխոչընդոտ անցուդարձն ապահովելն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

Մոսկովյան փողոցում 2 օր առաջ տեղադրված ծաղկամանները, որոնք տեղադրվել էին որպես ժամանակավոր լուծում՝ դպրոցի հարակից տարածքում երեխաների անվտանգությունը ապահովելու համար, այսօր փոխարինվել են արգելապատնեշներով՝ հետիոտների անխոչընդոտ անցուդարձը ապահովելու և մայթերում մեքենաների կայանումը խոչընդոտելու համար:

Այդ մասին ասված է Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքի էջում:

«Հորդորում ենք վարորդներին մեքենաները չկայանել ոչ թույլատրելի հատվածում և չվտանգել հատկապես երեխաների կյանքը։

Կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցների կողմից արգելապատնեշներ են տեղադրվել նաև հարակից Աբովյան փողոցում։

Գործընթացը շարունակական է»,- նշված է գրառման մեջ։

--00—ԼՄ