Հրաչյա Սարգսյանը պաշտոնից ազատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

կոլաժ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ` Մալաթիա Սեբաստիա վարչական ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են։

Որոշման մեջ ասվում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ 2022 թվականի հունվարի 25-ից:
2.Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա»։

--00—ՄՀ