Դիլիջանի ոստիկաններն ապօրինի հրացան ու թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շամախյան փողոցի 26-ամյա մի բնակիչ իր վագոն-տնակում ապօրինի զենք-ռազմամթերք և թմրանյութ է պահում:

Հունվարի 25-ին տնակի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներ՝ ընդհանուր 97 գրամից ավելի և մոտ 300 գրամ կանեփի չորացված զանգվածներ։ Կից անասնաֆերմայի տանիքից ոստիկանները հայտնաբերեցին նաև երկփողանի հրացան՝ պատյանում 2 դանակ, կաշվե փամփշտակալ՝ 9 փամփուշտով։

Ըստ 26-ամյա երիտասարդի՝ թմրանյութն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից, իսկ որսորդական հրացանը հայրն էր ձեռք բերել տարիներ առաջ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ