ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում ամփոփվել են 2021-ի աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

հրթիռ

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում հունվարի 26-ին ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Ենթակա ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են արձանագրված ձեռքբերումների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Ամփոփելով հավաքը՝ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը խրախուսել է տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին։

Հավաքի մասնակիցները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

--00—ՄՀ