Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 21 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

կորոնավիրուս

Նախորդ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են հինգ, մահացությունը՝ մեկ տոկոսով։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Նախորդ շաբաթ նոր դեպքերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 21 միլիոն, ինչը 5 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ», - ասվում է ԱՀԿ-ի ամենշաբաթյա համաճարակային տեղեկագրում:

Յոթ օրվա ընթացքում ամբողջ աշխարհից բժիշկները հայտնաբերել են 21 362 288 վարակման նոր դեպք։ Գրանցվել է 49,890 մահվան դեպք:

Համավարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 352 796 704 մարդ, իսկ COVID-19-ի հետևանքներից մահացել է 5 600 434 հիվանդ։

 --00—ՄՀ