Սոցհարցում. Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է ընկնել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

սոցհարցում

Թուրքական «Aksoy Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության կողմից իրականացված վերջին հարցման արդյունքների՝ համաձայն նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) վարկանիշը վերջին 1 տարվա նվազագույն ցուցանիշն է արձանագրել: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

30.1% վարկանիշ արձանագրած ԱԶԿ-ն դեռևս շարունակում է ամենաբարձր վարկանիշն ունենանալ Թուրքիայի քաղաքական կուսակցությունների շարքում: Շարունակաբար աճող ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) վարկանիշը (28.9%), մոտեցել է ԱԶԿ-ի վարկանիշին՝ զիջելով ընդամենը 1.2%:  

Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ի և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) կազմած «Ժողովուրդ» դաշինքի վարկանիշը, սակայն, զիջում է ազգահյանական «Լավ» կուսակցության հետ ընդդիմադիր ԺՀԿ-ի կազմած «Ազգ» դաշինքի  ընդհանուր ձայներին:

Այսպես առաջիկա խորհրդարանական ընտրություններին նույնպես դաշինքներով գնալու դեպքում իշխանական «Ժողովուրդ» դաշինքը, ըստ հարցման տվյալների, ձայների 38% - 42.5% հարաբերակցությամբ կարող է զիջել ընդդիմադիր «Ազգ» դաշինքին:

Նշվում է, որ ըստ պարբերական հարցումների՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում իշխող ԱԶԿ-ի վարկանիշն անկում է ապրել շուրջ 6%-ով, իսկ գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ի վարկանիշն աճել է 4.1%-ով:

 

 --00—ՄՀ