Հակառեկորդ Վրաստանում․ մեկ օրում կորոնավիրուսի 17 530 նոր դեպք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

կորոնավիրուս

Հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 530 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 092 684-ն են: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 087 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 977 832 մարդ։

Վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 14 813:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 22.42%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 15.32%, վերջին 7 օրվանը՝ 19.58%:

 --00—ՄՀ