Սարի Թաղի կամրջի հարևանությամբ բախվել են Mazda-ն, Mercedesը և կայանված Infiniti-ն, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

3

Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմանում Խորենացի փողոցում՝ Սարի Թաղի կամրջի հարևանությամբ, բախվել են Mazda, Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են  նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ըստ աղբյուրի՝ Infiniti-ն եղել է կայանված։  

նկար
նկար

--00—ԼՄ