Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը գողանալիս քաղաքացիներ են բռնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Հունվարի 19-ի գիշերը ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք գողանում են Սոթք-Հաթերք օդային գծի հոսանքալարերը։ Նրանք արագ արձագանքեցին ու տղամարդկանց բռնեցին հենց գողության պահին։ Վարդենիսում, Սոթք և Ակունք գյուղերում բնակվող տղամարդիկ բերման ենթարկվեցին բաժին։

Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին կացին ու հոսանքալարի փաթույթներ, որոնք առգրավվեցին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածները անցյալ տարի էլ էին հոսանքալարեր գողացել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:

--00—ԼՄ