Սողանքի պատճառով Բաթումի-Ախալցիխե ճանապարհին երթևեկությունը արգելափակված է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

ձյուն

Բաթումի-Ախալցիխե ներպետական ճանապարհին սողանքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն այս պահի դրությամբ արգելափակված է։ Այս մասին գրել է Aliq.ge-ն։

«Ճանապարհներին ակտիվորեն իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթևեկությունը վերականգնելու համար, և այս փուլում այս ուղղությամբ հնարավոր է շարժվել Բոձաուրի և Տաբախմելա գյուղերի շրջանցիկ ճանապարհով՝ միայն արտաճանապարհային մեքենաներով», — նշված է ճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում։

  --00—ՄՀ