Իսպանիայում հետաքննում են Սալվադոր Դալիի երկու նկարների գողությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

իսպանիա

 Իսպանիայի Կատալոնիայի մարզի ոստիկանությունը հետաքննում է մասնավոր տնից Սալվադոր Դալիի (1904 – 1989) երկու գործերի ենթադրյալ գողությունը: Հայտնել են տարածաշրջանային իրավապահ մարմինների մամուլի ծառայությում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք հետաքննում ենք կոտրանքով գողությունը, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Բարսելոնի մի բնակարանում»,- նշել են ոստիկանությունում: Ոստիկանության վարկածով «գողացված իրերի թվում են երկու նկարներ, որոնց հեղինակը կարող է լինել նկարիչ Սալվադոր Դալին»:

El Pais թերթի վարածով՝ խոսքը վերաբերում է գեղանկարչի երկու գործերին, որոնք 1922 թվականին նկարվել են ածխով գրքի նկարազարդման համար: Ենթադրվում է, որ յուաքանչյուր գծանկարի արժեքը կազմում է շուրջ 300 հազար եվրո: Սալվադոր Դալին ծնվել է 1904 թվականի մայիսի 11-ին:

Նա համարվում է սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա ստեղծել է հարյուրավոր գեղարվեստական գործեր: Դալին ամուսնացած էր ծնունդով Կազանից Ելենա Դյակոնովայի հետ (1894 – 1982), որը հայտին է որպես Գալա: Գեղանկարիչը վախճանվել է 1989 թվականի հունվարի 23-ին Ֆիգերաս քաղաքում:

  --00—ՄՀ