Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

պատրիարք

Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: 

Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում: Հունվարի 24-ին արված թեստի պատասխանը բացասական է եղել, և Պոլսո Հայոց պատրիարքը վերադարձել է իր ծառայությանը:

  --00—ՄՀ