Դժբախտ պատահար․ շինհրապարակում անգիտակից վիճակում քաղաքացի է հայտնաբերվել, ավելի ուշ նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 24-ին, ժամը 17:47-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ԱԻ նախարարությունը։

Ըստ այդմ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակից Գ․ Կ․-ն (ծնված 1951 թ.)։

Փրկարարները՝ շտապօգնության աշխատակիցների հետ, երկաթե ամրանների վրայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Գ․ Կ․-ին. վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

--00—ԼՄ