ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Հունվարի 25-ին՝ ժամը 03:48-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Մարտունի-Գետափ առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 84-րդ կմ-ին արգելափակվել են ավտոմեքենաներ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա։
--00—ԼՄ