Դոլարի, եվրոյի, ռուբլու, ֆունտի փոխարժեքները նախորդ օրվա համեմատ էժանացել են․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը հունվարի 24-ին կազմել է 481.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.49 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.49 դրամ (նվազել է 1.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.50 դրամ (նվազել է 2.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.17 դրամ (նվազել է 0.13 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 376.59 դրամ, ոսկի՝  28,454.8 դրամ, պլատին՝ 16,197.06 դրամ:

--00—ԼՄ