Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննվի հունվարի 26-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար
Աշոտ Մինասյան ԵՐԿԱԹ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննությունը նշանակված է սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԳՈՐԻՍ քաղաքում գտնվող նստավայրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Նա ի սկզբանե մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։

--00—ԼՄ