ՀՀ-ում COVID-19-ի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել․ դեպքերի թիվն ավելացել է 688-ով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News  

կորոնավիրուս

Հունվարի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

✓ 688 նոր դեպք

✓ 4162 թեստավորում

✓ 176 առողջացած

✓ 0 մահվան դեպք 

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352 399 դեպք, որոնցից 334 394 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8454 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8028 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1523 է:

Ընդհանուր կատարվել է 2 679 525 թեստավորում։

  --00—ՄՀ