Ովքե՞ր են կոշիկ «լիզողները»/ Չարենցի գերեզման ու ԱԱԾ թղթեր/ Փաշինյանի աթոռի ժառանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

«Եթե չլիներ հեղափոխությունը, եթե Նիկոլ Փաշինյանից չստանայի պաշտոնի առաջարկ, կարող էր այսօր այլ իրավիճակ լիներ»: «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Պաշտոնյան պատմել է իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծանոթության, Ալեն Սիմոնյանի հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձել նախկին ընկերությունը վերականգնելու հավանականությանը:

Արթուր Վանեցյանը նաև խոստովանել է, որ իր կինը՝ Նոնա Վանեցյանը, որն ի պաշտոնե ԱԻ նախարարի խորհրդական է եղել, իր լավ խորհրդատուն է և ընկերը, և որ միայն նա գիտի իր կյանքի բոլոր բարդությունների մասին:

«Երբ կինս խորհուրդ է տալիս, չեմ լսում, հետո պարզվում է՝ սխալվել եմ»,-խոստովանել է ԱԱԾ նախկին տնօրենը:

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ ներքոնշյալ ենթավերնագրերի.

00:00 Անոնս,

01:33 Երբևէ չեմ մտածել՝ կարող է ԱԱԾ-ից դուրս գամ,

03:03 ԱԱԾ-ից չպետք է վախենալ, պետք է հարգել,

08:05 Մայրս երազում էր, որ բժիշկ դառնամ, ես՝ անասնաբույժ,

11:11 Կինս միայն գիտի կյանքիս բարդությունների մասին,

13:13 Տղաներիցս մեկ-մեկ ամաչում եմ,

14:33 Փաշինյանի հետ ծանոթացել եմ Ալեն Սիմոնյանի առիթներին,

16:29 Ալեն Սիմոնյանի հետ դպրոցից ընկեր էինք,

17:35 ԱԱԾ-ում հետաքրքիր փաստաթղթեր կան,

19:05 Ձգտում եմ իշխանության,

21:05 Դիսկոմֆորտ չեմ ունեցել ՀՀԿ-ի հետ ԱԺ մտնելիս,

22:30 ԱԺ աթոռը Փաշինյանը հոր տնից չի բերել,

23:25 Գիտեմ Երևանի ամեն ծառ ու թուփը,

29:45 «Я кадровый чекист». դաշնակի և չեկիստի նախկինը չի լինում,

31:15 «Крым наш». մե’նք ի՞նչ պետք է անենք ՌԴ-ի համար,

34:37 Չկա ներողություն, որ չեմ խնդրել:

 

Կարևորը մտքերը՝ շեղատառերով.

1.  ԱԱԾ աշխատողները հա՛մ ունեն հումորի զգացում, հա՛մ բարի են, հա՛մ ազնիվ:

2.  Մայրս ասաց՝ եթե ընտրել ես այդ մասնագիտությունը, ձգտի՛ր դառնալ լավագույնը:

3.  Երբ կինս խորհուրդ է տալիս, չեմ լսում, հետո պարզվում է՝ սխալվել եմ:

4.  Մեծ տարիքում երեխա ունենալն այլ հոգեվիճակ է:

5.  Եթե չլիներ հեղափոխությունը, եթե չստանձնեի պաշտոնը, կարող էր այսօր լինել այլ իրավիճակ:

6.  Շատ ծանր եմ ընկերանում և շատ ծանր եմ ընկեր կորցնում:

7.  Քաղաքականության մեջ չկան ընկերական հարաբերություններ, կա քաղաքական թիմ:

8.  Չարենցի գերեզմանի հետ կապված փորձել եմ բաներ ճշտել:

9.  Եթե ասեմ՝ երազում եմ դառնալ նախագահ, վարչապետ, կարող է մեկնաբանվել որպես իշխանատենչություն:

10.  Միշտ ինքս ինձ հաշվետվություն եմ տվել. էս մարդուն ձերբակալելով՝ ճի՞շտ գործ եմ անում, արժանի՞ է պատժի:

11.  Խղճիս առաջ մաքուր եմ եղել:

12.  Նիկոլ Փաշինյանի աթոռի ժառանգությունը լավը չէ:

13.  Ո՞վ է ասել, որ ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների մասին խոսելը ամոթ է:

14.  Հայ չինովնիկները գնում են ՌԴ և, Փաշինյանի բառապաշարով ասեմ, «կոշիկ են լիզում»:

15.  Պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրել, եթե ինչ-որ մի հարցով սխալվեմ:

--00—ԼՄ