Հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն. նրանցից մեկը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ղզցղզց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին բաժին է ներկայացել 24-ամյա Հրայր Ս.-ն: Այս մասին տեղեկացում է ՀՀ ոստիկանությունը:

Տղամարդը հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին բաժին է ներկայացել 37-ամյա Նարեկ Ս.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

--00—ՍԳ