Գերտերությունների միջև անվստահության մակարդակը հասել է գագաթնակետին. ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Գուտերեշ

Համաշխարհային հանրությունը բախվում է դաժան հակամարտությունների, իսկ գերտերությունների միջև անվստահության մակարդակը հասել է գագաթնակետին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՝ ելույթ ունենալով  Գլխավոր ասամբլեայի առջեւ:

« Մենք ևս մեկ տարի սկսել  ենք համաշխարհային համավարակի ճիրաններում։ Կորոնավիրուսը շարունակում է տնօրինել կյանքը, ծրագրերն ու հույսերը: Անորոշությունն էլ ավելի է մեծացել: Մինչդեռ աճում է անհավասարությունը և գնաճը: Մենք բախվում ենք քաղաքական դաժան հակամարտությունների: Գերտերությունների միջև անվստահության մակարդակը հասել է գագաթնակետին»,- ասել է Գուտերեշը:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ 1945 թվականից ի վեր աշխարհում այժմ տեղի են ունենում ամենամեծ թվով դաժան հակամարտություններ:

«Միջուկային սպառազինությունների պաշարների թիվը գերազանցում է 13 հազարը, դա տասնամյակի ընթացքում ամենաբարձր մակարդակն է», - նշել է Գուտերիշը:

--00--ԱՀ

Տեսանյութեր