Փաշինյանը ոչնչացնում է ցանկացած այլընտրանք, ընդդիմությունը թեժ գարուն է նախապատրաստում․ Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Հայաստանում այսօր ընտրություններով իշխանություն փոխելը գրեթե անհնար է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, վերջին անգամ ՀՀ-ում իշխանություն է փոխվել, երբ 1990 թվականին փողոցից ընդդիմությունը ընտրությունների միջոցով եկավ գործադիր իշխանություն։ Այդ ժամանակ ՀՀ-ն անկախ երկիր չէր: Դրանից հետո իշխանափոխությունները տեղի էին ունենում գործադիրում։

«Մենք մեր անկախ 30 տարվա ընթացքում երբեք չենք ունեցել մի դեպք, երբ արդար, ազնիվ ընտրությունների միջոցով փողոցից եկած իշխանություն ձևավորենք»,-ասել է քաղտեխնոլոգը:

«Սա իր հերթին նշանակում է, որ ընդդիմությունը պետք է մտածի ոչ ստանդարտ մեխանիզմներով գալ իշխանության, որը չի նշանակում բռնություն»,- նշել է Բադալյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր