Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Աշխարհ

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

--00--ԿԿ