ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Դավթաշենում և Արաբկիրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

ղզցղզց

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում: Դիտարկվել է ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում, որի հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։

Հունվարի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից մշտադիտարկվել է Էրեբունի և Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր Նորք, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր 205 տրանսպորտային միջոց։

Դիտարկման արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ վերահսկողական աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։

--00—ՍԳ