Անհայտ կորած զինվորների հարազատները հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահների հրամանատարի տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

Այսօր՝ հունվարի 21-ին, «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հանդիպում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորբունովի հետ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը։

«Քննարկել ենք 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կրկին համեմատվել և ճշտվել են անվանացուցակները:

Գնդապետ Գորբունովը հավաստիացրել է, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ օր առաջ տղաների ճակատագրերը պարզելու համար»,-նշել է Ա. Ասրյանը և տեղեկացրել, որ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի` անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող ներկայացուցիչների հետ կազմակերպվում է գործնական համագործակցություն։

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր