Դոլարը, եվրոն, ռուբլին շարունակում են թանկանալ. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

դրամ

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը հունվարի 21-ին կազմել է 482.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.46 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.68 դրամ (աճել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 654.24 դրամ (նվազել է 2.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.30 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 375.5 դրամ, ոսկի՝  28,603.88 դրամ, պլատին՝ 16,353.04 դրամ:

--00—ԼՄ