Պոլսո Հայոց Պատրիարքը մեկնաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

ղզցղզց

Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանը, ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնաբանել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:  Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: 

«Մենք պետք է ընդունենք, որ արժեքավոր են բոլոր այն քայլերը, որոնք կամրապնդեն խորը պատմություն ունեցող հարևան երկրների հարաբերությունները՝ թե՛ ներդրումային, թե՛ մշակութային առումով։ Պոլսահայության համար չափազանց կարևոր է նաև, որ հարաբերություններն օրեցօր ավելի լավանան, որպեսզի երկու համայնքներն էլ ճանաչեն միմյանց, աշխատեն միասին, ներդրումներ կատարեն և այս ուղղությամբ մշակութային հարուստ արժեքները ընդհանուր լեզու գտնեն միմյանց հետ»,- ասել է Մաշալյանը: 

«Թռիչքների մեկնարկն ինձ լավատեսություն տվեց։ Սահմանները պետք է բացվեն, դիվանագիտական հարաբերությունները նույնպես պետք է բարելավվեն. սա պետք է լինի առաջին քայլը: Հարաբերությունները պետք է ավելի ընդլայնվեն»,- անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ասել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը: 

 

Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ պրոֆ. դոկտ. Թորոս Ալջանը, խոսելով թեմայի վերաբերյալ, ասել է. «Ես դա դրական եմ համարում և ուշացած քայլ եմ համարում: Շատ իմաստալից է, որ բարեկամության լեզուն վերադառնում է։ Հուսով եմ, որ խաղաղությունը կվերադառնա։ Առանց պատերազմների նոր բարեկամության դուռ կբացվի»։

--00—ՍԳ