Արթուր Ալեքսանյանը, Յուրա Մովսիսյանը և ֆուտբոլիստի որդին ԱՄՆ-ում միասին են մարզվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ-ում է: Նախօրեին Օլիմպիական չեմպիոնը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Յուրա Մովսիսյանին: Ֆուտբոլիստն ու հունահռոմեական ոճի ըմբիշը միասին մարզվել են: Նրանց հետ մարզվել է նաև Յուրա Մովսիսյանի որդին:

Մարզումներից հետո Ալեսքանյանն ու Մովսիսյանները լուսանկարվել են, որը հայտնվել է ֆեյսբուքյան «Սթորիզ» բաժնում:

--00—ԼՄ