ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ղզցղզց

Այսօր Հայաստանն ու Հունաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին նշված է Հայաստանի արտգործնախարարության՝ Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

«Երեք տասնամյակների ընթացքում երկու եղբայրական ժողովուրդների միջև բազմադարյան ավանդական բարեկամական հարաբերություններն ընդլայնվել և վերաճել են սերտ գործընկերության՝ ի շահ մեր երկրների»,- ասված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:

--00—ՍԳ