ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հունվարի 20-ին դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների տարածքով ուղևորափոխադրում կատարող 47  տրանսպորտային միջոց:

Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 5 դեպք:

Հակահամաճարակային կանոնների խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:

--00—ՍԳ