Արցախը Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ դժվարանցանելի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ներպետական բոլոր ճանապարհները հիմնականում բաց են` ձմեռային անվադողերով երթևեկող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հանրապետության բոլոր շրջաններում ձյան տեղումները շարունակվում են, իսկ ճանապարհաշինական կազմակերպությունները բոլոր ուղղություններում կատարում են ձյան մաքրման և աղցանման աշխատանքներ։

ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ դժվարանցանելի է։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝ դժբախտ ելքով պատահարները բացառելու համար՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

--00—ԼՄ