Փաստորեն հայ ազգը դեռ պետք է շնորհակալ լինի,որ ցեղասպանության իրողությունը հարցականի տակ չեն դնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաստորեն հայ ազգը դեռ պետք է կապիտուլյանտներին շնորհակալ լինի,որ Հայոց ցեղասպանության իրողությունը հարցականի տակ չեն դնում։

Ասում է՝ իշխանությունը հարցականի տակ չի դնում։

Հարցականի տակ չի դնում,բայց դատապարտում չի էլ պահանջում։

Եվ սա է այն գինը,որ թուրքերը համաձայնվել են սրանց հետ բանակցել։

Ազգուրաց եւ թուրքերի ծրագրերին խոնարհ համաձայնվող ռեժիմ եք դուք եւ վերջ»։

--00--ԱՀ