30-40 մարդկանց ակցիան այնքան մտահոգիչ չէ, որքան Գրին քարտի խաղարկությանը մասնակցող անձանց թիվը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

2

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱՄՆ դեսպանության առաջ Գրին քարդի հետ կապված բողոքի ակցիա անելու վերաբերյալ։

«Տեսա որոշ քննարկումներ այն մասին, որ մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանության առջև՝ կապված Գրին քարդի հետ: 

Այդ 30-40 մարդկանց ակցիան այնքան մտահոգիչ չէ, որքան խաղարկությանը մասնակցող անձանց թիվը:

Եվ այսպես, 2021թ. համար 2020 թվականին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարդ շահելու համար: Որոնցից 68.309 դիմորդ են՝ 92.655 փոխկապակցված անձ»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ՝ Ծովակալ Իսակովի արձանի մոտից, մեկնարկել է Գրին Քարտի շահառուների բողոքի ակցիան: Նրանք նշում են, որ արդեն տևական ժամանակ է՝ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են, ուզում են հասկանալ Հայաստանից շահառուներ չհրավիրելու պատճառները:

Նրանց ձեռքերում եղել են «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով ցուցապաստառներ։

--00—ԼՄ