Դեսպան Վարուժան Ներսեսյանը լորդ Մայքլ Հասթինգսին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ղզցղզց

Հունվարի 18-ին ՄԹ խորհրդարանում դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Լորդերի պալատի անդամ լորդ Մայքլ Հասթինգսին։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է զրուցակցին ՀՀ-ՄԹ հարաբերությունների ընդլայնման իր տեսլականը, միջխորհրդարակնական կապերի աշխուժացման հնարավորությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները։

Լորդ Հաստինգսը իր հերթին կարեւորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումը, այդ թվում՝ երկու երկրների պառլամենտների միջեւ՝ նշելով, որ պատրաստակամ է սերտորեն փոխգործակցել եւ աջակցել ՄԹ-ում Հայաստանին վերաբերող տարբեր նախաձեռնություններին։

--00—ՍԳ