Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

․

Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ շեշտելով, որ դեպքը տեղի է ունեցել Գորանբոյի շրջանի Թափկարկոյունլու գյուղում:

Վուգար Մամեդովը վիրավորվել է ոչխարներին արածեցնելիս` ականի պայթյունից: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անդամահատել են նրա ձախ ոտքը: Մամեդովի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

--00--ԱՀ