Մարտունու շրջանի 5 պաշտոնյաների կողմից Արցախի շահերին վնաս պատճառելու քրգործերը վարույթ են ընդունվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

արտունի

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում գործող տարբեր կառույցների թվով 5 պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքի և ԱՀ Կառավարության որոշման համապատասխան հոդվածներով սահմանված պարտականությունները չկատարելու և Արցախի Հանրապետության օրինական շահերին էական վնաս  պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։  

ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ